չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վիրուսը չի ապրի. մարտի 20-ից հետո COVID-19-ի պանդեմիան կարող է նահանջել

Վիրուսը չի ապրի. մարտի 20-ից հետո COVID-19-ի պանդեմիան կարող է նահանջել

Մերիլենդի համալսարանի գիտնականները կորոնավիրուսի կանխարգելման դեմ միջոցների մշակման գործում խորհուրդ են տալիս հաշվի առնել եղանակային կանխատեսումները, տեղեկացնում է Vesti.ru-ն:

Ինչպես նկատել են հետազոտողները՝ COVID-19-ի ամենախոշոր համաճարակները բռնկվում են այն երկրներում, որոնք գտնվում են մոլորակի հյուսիսային կիսագնդի բավականին նեղ լայնության գոտիներից մեկում: Հենց այստեղ են տեղակայված Իտալիան, Իսպանիան, Իրանը, Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան, ինչպես նաև Չինաստանը:

՛՛Հիմք ընդունելով այս փաստը՝ կարող ենք ասել, որ վարակն առավել հարմարավետ է տարածվում կլիմայական որոշակի պայմաններում՝ +5 մինչև +11 աստիճան տաքության և 47-79 աստիճան խոնավության դեպքում՛՛,-նշել են գիտնականները:

  • Կիսվել: