Իրանից և Պակիստանից մի քանի ամսում ավելի քան 1.9 միլիոն աֆղան միգրանտներ են արտաքսվել
Վերջին յոթ ամիսների ընթացքում Իրանից և Պակիստանից արտաքսվել է ավելի քան 1.9 միլիոն աֆղան միգրանտ, հայտնել է հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ Իրանից արտաքսվել է ավելի քան 1.5 միլիոն մարդ, իսկ Պակիստանից՝ ավելի քան 300 հազար:
Հուլիսի 19-ին Տյուրկը կոչ է արել անհապաղ դադարեցնել տեղահանությունները՝ ընդգծելով, որ վերադարձը պետք է լինի կամավոր, անվտանգ, արժանապատիվ և համապատասխան միջազգային իրավունքին։
«Աֆղանստանը մարդասիրական և մարդու իրավունքների լուրջ ճգնաժամ է ապրում։ Վերադարձողները՝ թե՛ հարկադիր, թե՛ կամավոր, բախվում են խտրականության, բռնության, տնտեսական դժվարությունների և զբաղվածության հնարավորությունների բացակայության»,-ասել է Տյուրկը:


