Վերադառնալով տուն՝ մենք քննարկել ենք շատ հարցեր․ մեկնարկել է Լուկաշենկո-Պուտին հանդիպումը
Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն սկսել են բանակցությունները Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանում։
«Պետք է ասեմ, որ երեկ այս թեյախմության ժամանակ և ուշ երեկոյան, վերադառնալով տուն, մենք քննարկեցինք շատ հարցեր, երբեմն որոշ պետությունների համար տարիներ են պահանջվում, բայց մենք ավարտել ենք, շարունակելով Մինսկի երկխոսությունը, քանի որ այն հիմնականում վերաբերում էր տնտեսությանը»,- ասել է քաղաքական գործիչը։
Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին այն բանի համար, որ «երեկ վերջնականապես համաձայնեցվել են բազմաթիվ հարցեր»։



