ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ուզբեկստանի ՀՕՊ համակարգն Աֆղանստանի ռազմական ինքնաթիռ է խոցել

Ուզբեկստանի ՀՕՊ համակարգն Աֆղանստանի ռազմական ինքնաթիռ է խոցել

Ուզբեկստանի հակաօդային պաշտպանության համակարգը պետական սահմանը խախտելու փորձի համար խոցել է Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, հայտնել են Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ուզբեկստանի ՊՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը խոցվել է Ուզբեկստանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից ՝ պետական սահմանը խախտելու փորձի ժամանակ: Ցանկանում ենք բոլոր կողմերին նախազգուշացնել, որ Ուզբեկստանի սահմաններն անձեռնմխելի են՛՛:

Նշենք, որ Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվել է վերջին շաբաթներին, երբ թալիբները սկսեցին հարձակվել խոշոր քաղաքների վրա: Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները հայտնել են, որ ապստամբները վերահսկում են բոլոր սահմանային անցակետերը: Ավելի ուշ, նույն օրը գրոհայինները հայտարարել էին, որ մտել են Քաբուլ և վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքել է երկիրը, որպեսզի, իր խոսքով, կանխի արյունահեղությունը:

  • Կիսվել: