երկուշաբթի, սեպտեմբեր 21
21 / 9 / 2026
Ուզբեկստանի և Թուրքիայի զինվորականներն Ադրբեջանում համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ուզբեկստանի և Թուրքիայի զինվորականներն Ադրբեջանում համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ուզբեկստանի զինծառայողները ժամանել են Ադրբեջան՝ «Միասնության ուժը-2026» զորավարժություններին մասնակցելու համար, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Ինչպես հաղորդվում է՝ զորավարժություններին կմասնակցեն նաև Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները։

Զորավարժությունները կանցկացվեն երեք փուլով՝ «Գըզըլգայա», «Գարաբագլար» և «Բյույուք Զիրա» ուսումնական կենտրոններում։

Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում զինվորականները կկատարելագործեն մարտական տեխնիկայի կիրառման հմտությունները՝ օգտագործելով նաև ռազմածովային և ավիացիոն միջոցներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։

 

  • Կիսվել: