Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:
Նա իր թվիթերյան էջում, մասնավորապես, հայտնել է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի հակամարտությունը և ԵՄ-ին նրա անդամակցության գործընթացը։
«Ես Վլադիմիր Զելենսկու հետ խոսել եմ վերջին օրերի իրադարձությունների մասին։ Մենք քննարկել ենք Ուկրաինայի համար բանակցային լուծման, ԵՄ-ին Ուկրաինայի ապագա անդամակցության և վերականգնման ուղղությամբ հաջորդ քայլերը»,-նշել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նա նաև ասել է, որ ԵՄ-ն կշարունակի ակտիվ դեր խաղալ երկարատև և արդար խաղաղություն ապահովելու համար։



