երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ՆԱՏՕ-ի անսահմանափակ ընդլայնման արդյունքն է. Լավրով

Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ՆԱՏՕ-ի անսահմանափակ ընդլայնման արդյունքն է. Լավրով

«Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ՆԱՏՕ-ի անսահմանափակ ընդլայնման արդյունքն է», – ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք կենտրոնացել ենք եվրոպական մայրցամաքում տիրող իրավիճակի վրա՝ Ուկրաինայում, ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում: Այնտեղ իրավիճակը ձևավորվել է ոչ այսօր և ոչ երեկ։ Ես այդ մասին մանրամասնորեն ասել եմ մեր գործընկեր և ընկեր Անտոնիո Գուտերեշին․ դա մեծամասամբ կուտակվել է և վճռական համատեքստում տեղի ունեցել մեր ամերիկացի գործընկերների և նրանց դաշնակիցների որդեգրած՝ ՆԱՏՕ-ի անսահմանափակ ընդլայնման կուրսի, միաբևեռ աշխարհի հաստատման արդյունքում»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ դա արվել է Ռուսաստանին զսպելու համար, իսկ որպես հարթակ օգտագործվել է Ուկրաինան։

  • Կիսվել: