շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ուկրաինայում Ռուսաստանի նպատակներին այժմ կարելի է հասնել միայն ռազմական ճանապարհով․ Պեսկով

Ուկրաինայում Ռուսաստանի նպատակներին այժմ կարելի է հասնել միայն ռազմական ճանապարհով․ Պեսկով

Ուկրաինայում Ռուսաստանի նպատակներին այս պահին հնարավոր է հասնել միայն ռազմական ճանապարհով։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մեզ համար բացարձակ առաջնահերթություն է շարունակում  մնալ եւ կմնա մեր առջեւ դրված նպատակներին հասնելը։ Այժմ դրանց կարելի է հասնել միայն ռազմական ճանապարհով»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ընդ որում, Կրեմլում դեռեւս չեն տեսնում նախադրյալներ Ուկրաինայում իրավիճակին խաղաղ ընթացք տալու համար։

  • Կիսվել: