ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ուկրաինայում հատուկ գործողության դինամիկան դրական է. Պուտին

Ուկրաինայում հատուկ գործողության դինամիկան դրական է. Պուտին

Ուկրաինայում հատուկ գործողության դինամիկան դրական է, ամեն ինչ զարգանում է պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի պլանի շրջանակներում։ Այս մասին Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ամեն ինչ զարգանում է պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի պլանի շրջանակներում։ Հուսով եմ, որ մեր մարտիկները դեռ բազմիցս կուրախացնեն մարտական աշխատանքի արդյունքներով՛՛:

Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդել էր հունվարի 12-ի երեկոյան Սոլեդարի ազատագրման գործողության ավարտի մասին: Քաղաքը կարևոր նշանակություն ունի Դոնեցկի ուղղությամբ հաջող հարձակման համար։

Ինչպես նշել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, այդ բնակավայրի նկատմամբ լիակատար վերահսկողություն ստանալը թույլ կտա արգելափակել թշնամու զորքերը և փակել Ուկրաինայի զինված ուժերի մատակարարման ուղիները դեպի Արտյոմովսկ։

  • Կիսվել: