շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ուկրաինայում հակամարտությունը երկար կտևի․ Շոլց

Ուկրաինայում հակամարտությունը երկար կտևի․ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ սահմանները չեն կարող փոխվել ուժով, և արևմտյան երկրներն աջակցում են Ուկրաինային, որպեսզի նա կարողանա պաշտպանել իրեն։

Միևնույն ժամանակ Շոլցը ենթադրում է, որ Ուկրաինայում հակամարտությունը դեռ երկար կշարունակվի։ Այս կարծիքը նա հայտնել է երեքշաբթի երեկոյան Կոտբուսում (Բրանդենբուրգի դաշնային նահանգ) համաքաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք մտավախություններ ունենք, որ այն դեռ երկար կշարունակվի, թեև մենք, իհարկե, ամեն օր ցանկանում ենք, որ ամեն ինչ այլ կերպ լիներ», - ասել է կանցլերը:

Այս առնչությամբ Շոլցն ընդգծել է, որ իր տեսանկյունից անհրաժեշտ է մշտական հիմքերի վրա դնել զենքի ու զինամթերքի արտադրությունը։

  • Կիսվել: