Ուկրաինայում բռնի զորաhավաքը շուտով կարող է հասնել նաև կանանց. Լավրով
Ուկրաինայում բռնի զորահավաքը շուտով կարող է հասնել նաև կանանց, վստահություն է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ուկրաինական կարգավորման շուրջ դեսպանների կլոր սեղանի նիստին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նախարարը նշել է, որ Կիևի վարչակարգը չի հարգում կյանքի հիմնարար իրավունքը։
«Դուք պարբերաբար հետևում եք իրավիճակի հեռարձակմանը, որը ցույց է տալիս այսպես կոչված մարդորսների գործունեությունը՝ նրանց, ովքեր Կիևի և ուկրաինական այլ քաղաքների փողոցներում որսում են երիտասարդների, այն էլ՝ ոչ այնքան երիտասարդների։ Նրանց քարշ են տալիս տրանսպորտային միջոցներ՝ ռազմճակատ բռնի ուղարկելու համար՝ առանց որևէ ծանուցագրի, առանց որևէ պաշտոնական զորահավաքի։ Ես չեմ կասկածում, որ շուտով գործը կհասնի նաև կանանց»,- հավելել է Լավրովը։



