կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ուկրաինայում բրիտանական ռազմական կոնտինգենտի տեղակայումը կնշանակի պատերազմի հայտարարում ՌԴ-ին. Մեդվեդև

Ուկրաինայում բրիտանական ռազմական կոնտինգենտի տեղակայումը կնշանակի պատերազմի հայտարարում ՌԴ-ին. Մեդվեդև

Ուկրաինայում բրիտանական ռազմական կոնտինգենտի տեղակայումը կնշանակի պատերազմի հայտարարում Ռուսաստանին: Այս մասին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի այցը Կիև՝ ՛՛անվտանգության պատմական համաձայնագիր՛՛ ստորագրելու նպատակով:

Իր տելեգրամյան ալիքում Մեդվեդևը, մասնավորապես, գրել է. ՛՛Հուսով եմ, որ մեր հավերժական թշնամիները՝ ամբարտավան բրիտանացիները, կհասկանան, որ պաշտոնապես իրենց ռազմական կոնտինգենտի տեղակայումն Ուկրաինայում կնշանակի պատերազմ հայտարարել մեր երկրին՛՛:

 

  • Կիսվել: