ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Ուկրաինային տրամադրվող աջակցությունը երաշխավորում է Մոլդովայի գոյատևումը․ Գերմանիայի ԱԳՆ

Ուկրաինային տրամադրվող աջակցությունը երաշխավորում է Մոլդովայի գոյատևումը․ Գերմանիայի ԱԳՆ

Եթե Ուկրաինան պարտվի, ապա հաջորդ թիրախը կլինի Մոլդովան․ Ուկրաինային տրամադրվող աջակցությունը երաշխավորում է Մոլդովայի գոյատևումը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոկը տարածաշրջանում ռուսական միջամտության ընդլայնման հետ կապված մտահոգությունները մեղմելուն նվիրված համաժողովում, տեղեկացնում է Reuters-ը:

«Այն, ինչ մենք անում ենք Ուկրաինային աջակցելու համար, նշանակում է նաև աջակցել Մոլդովայի կայունացմանը։

Ակնհայտ է, որ մարդկանց ամենամեծ մտահոգությունն այստեղ այն է, որ եթե Ուկրաինան պարտվի, հաջորդ թիրախը կլինի Մոլդովան», - ասել է նա:

 

  • Կիսվել: