հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ուկրաինային Leopard-2-ի մատակարարման շուրջ տարաձայնություններ կան Գերմանիայի կառավարությունում

Ուկրաինային Leopard-2-ի մատակարարման շուրջ տարաձայնություններ կան Գերմանիայի կառավարությունում

Գերմանիան դեռ չի հաստատել Ուկրաինայի զինված ուժերին Leopard-2 մարտական ​​տանկերի մատակարարումը, որոնք տեղակայված են Լեհաստանում և ունեն վերաարտահանման սահմանափակումներ, գրում է Euronews-ը։

Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը Սաքսոնիա կատարած այցի ժամանակ, որտեղ տեղակայված են Բունդեսվերի զորքերը և մասնակցում են ՆԱՏՕ-ի միացյալ աշխատանքային խմբին, ասել է, որ գործընկեր երկրներից հարցումներ չի ստացել Leopard-2-ի փոխանցման մասին և այդ հարցը Գերմանիայի կառավարության օրակարգում դրված չէ։

Նախարարը նաև ասել է, որ Բեռլինը կփորձի մինչև մարտի վերջ Կիև ուղարկել 40 Marder հետևակի մարտական ​​մեքենաներ։

Ուկրաինային Leopard-2 տանկեր տրամադրելու կողմնակիցներից է Գերմանիայի փոխկանցլեր, «կանաչների» ներկայացուցիչ Ռոբերտ Հաբեկը։ Ըստ Politico-ի՝ տեսականորեն վերջին խոսքն Օլաֆ Շոլցինն է, սակայն Հաբեկի հրապարակային հայտարարությունից հետո կանցլերի մերժումը կարող է հանգեցնել իշխող կոալիցիայի պառակտման։

The New York Times-ն էլ նշում է, որ Մեծ Բրիտանիան և Լեհաստանը քաղաքական ճնշում են գործադրում Գերմանիայի վրա, Ուկրաինա Leopard տանկեր ուղարկելու համար: Սակայն Բեռլինը չի ցանկանում լինել առաջին երկիրը, որն արևմտյան տանկեր կուղարկի Ուկրաինայի զինված ուժերին՝ վախենալով վերջնականապես փչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Բոլորը սպասում են, որ առաջին քայլն այդ ուղղությամբ կանի Միացյալ Նահանգները:

  • Կիսվել: