շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ուկրաինայի ԶՈւ-ն հրետանային հարված է հասցրել Նովայա Կախովկայի «Սոկոլ» միկրոշրջանին. կա զոհ

Ուկրաինայի ԶՈւ-ն հրետանային հարված է հասցրել Նովայա Կախովկայի «Սոկոլ» միկրոշրջանին. կա զոհ

Այսօր առավոտյան Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հրետանային հարված են հասցրել Նովայա Կախովկա քաղաքի ՛՛Սոկոլ՛՛ միկրոշրջանին: Հարվածի հետևանքով մի կին է զոհվել, կան ավերածություններ, այդ թվում՝ ավերվել են էլեկտրահաղորդման գծեր, հայտնում է քաղաքի վարչակազմը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նովայա Կախովկայի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը նշել է, որ  Նովայա Կախովկայի հերթական հրետանային գնդակոծությունը ցույց է տալիս ՛՛ֆաշիզմի գազանային քմծիծաղը՛՛: ՛՛Արևմուտքն ու Ուկրաինան ոչ թե խաղաղություն են ուզում, այլ մահեր: Հետագայում կգան խորը հիասթափությունը և դատաստանը՛՛,-նշել է Լեոնտևը:

 

 

  • Կիսվել: