հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ուկրաինայի ԶՈւ-ն «Գրադից» 7 հրթիռ է արձակել Դոնբասի բնակավայրերի ուղղությամբ

Ուկրաինայի ԶՈւ-ն «Գրադից» 7 հրթիռ է արձակել Դոնբասի բնակավայրերի ուղղությամբ

 Ուկրաինական զորքերը երկու րոպեում «Գրադ» հրթիռային համալիրից յոթ հրթիռ են արձակել Յասինովատայի և Մակեևկայի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ԴԺՀ-ի ներկայացուցչությունը Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում:

«Գնդակոծություններ են արձանագրվել Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից։ Ժամը 11:36-ին՝ Օրլովկա բնակավայրի ուղղությամբ, դեպի Յասինովատայա բնակավայր («Գրադից» երեք հրթիռ է արձակվել) ժամը 11:38-ին Օրլովկա բնակավայրի ուղղությամբ, դեպի Մակեևկա բնակավայր չորս հրթիռ է արձակվել «Գրադից»», - նշված է ներկայացուցչության Telegram-ալիքում:

Յասինովատայան գտնվում է Դոնեցկից մոտ 25 կմ հյուսիս։ Այնտեղ է նախկին ԽՍՀՄ-ի ամենամեծ երկաթուղային կայարանը։

  • Կիսվել: