ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ուկրաինայի իշխանությունները պատմել են Չեռնոբիլի ԱԷԿ-ի մոտ բռնկված հրդեհների հետ կապված իրավիճակի մասին

Ուկրաինայի իշխանությունները պատմել են Չեռնոբիլի ԱԷԿ-ի մոտ բռնկված հրդեհների հետ կապված իրավիճակի մասին

Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի մեկուսացման գոտում անտառային հրդեհներ են նկատվել: Այս մասին հաղորդել է Ուկրաինայի մեկուսացման գոտու հարցերով պետական գործակալությունը։

«18:45-ին տեղեկություն է ստացվել, որ Ռասսոխա գյուղում շարունակվում է անտառային հրդեհը, որը տարածվել էր Ստառիե Սոկոլի գյուղից: Բացի դա, հրդեհ է նկատվում Կրիվայա Գոռա գյուղի շրջանում՝ Պրիպյատի ձախ ափին»,- գերատեսչությունը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում, փոխանցում Известия-ն։

Հաղորդվում է, որ ավելի վաղ հաջողվել էր ատոմակայանի և Պրիպյատ գետի միջև հրդեհը մարել: Կրակը, որը հասել էր ընդհուպ բաց բաշխիչ սարքավորում, նույնպես մարվել է:

Ապրիլի 13-ին Ուկրաինայի մեկուսացման գոտու հարցերով պետական գործակալության անդամ Յարոսլավ Եմելյանենկոն հայտնել էր, որ  կրակը մոտեցել է «Պոդլեսնիյ» ռադիոակտիվ թափոնների պահեստներին: Նա նշել էր, որ հրդեհը ուժեղ քամու հետևանքով տարածվում և շարժվում է ատոմակայանի ուղղությամբ:

  • Կիսվել: