հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են անհետ կորածների թիվը

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են անհետ կորածների թիվը

Ուկրաինայում զինվորականների իրավունքների պաշտպան Ալենա Վերբիցկայան հայտնել է, որ հանրապետությունում անհետ կորած է համարվում 15000 մարդ, որոնց մի մասը քաղաքացիական անձինք են։ Նա նաև նշել է, որ  անհամապատասխանություն կա հաստատված ռազմագերիների և անհայտ կորածների թվերի հարցում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն էլ հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը լուրջ կորուստներ են կրում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Արտյոմովսկի և Սոլեդարի շրջաններում։ Այս մասին քաղաքական գործիչն ասել է Feigin Live-ի եթերում:

Նա պարզաբանել է, որ ուկրաինական ստորաբաժանումների «գլխավոր հարվածի» ուղղությունները «Բախմուտի արևելյան շրջաններն են (ուկրաինական Արտյոմովսկի անվանումը) և Սոլեդարն իր մերձակա տարածքներով»:

Մեկ այլ տեղեկությամբ՝ երեկ Ուկրաինայում 5 ժամ շարունակ օդային հարվածների ազդանշաններ են հնչել: Ուկրաինայի զինված ուժերից  հայտնել են, որ հարձակման ընթացքում արձակվել է ավելի քան 120 հրթիռ, խոցվել են 54-ը: Հանրապետության մի շարք շրջաններում հայտարարվել է օդային տագնապ: 

  • Կիսվել: