շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ուկրաինայի հակամարտությունը կարելի է երրորդ համաշխարհային պատերազմ համարել․ Կադիրով

Ուկրաինայի հակամարտությունը կարելի է երրորդ համաշխարհային պատերազմ համարել․ Կադիրով

Եթե Ռուսաստանի հակառակորդներին համաշխարհային հանրություն անվանենք, ապա Ուկրաինայի հակամարտությունը կարելի է երրորդ համաշխարհային պատերազմ համարել, հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Եթե վերցնենք այն եվրոպական պետությունները, որոնք այսօր մասնակցում են (Ուկրաինայի հակամարտությանը - խմբ.), դրանք են՝ ՆԱՏՕ-ն, ՆԱՏՕ-ի դաշինքը եւ հարակից այլ պետություններ, եթե այս... պետություններին անվանենք համաշխարհային հանրություն, ապա կարելի է ասել՝ սա երրորդ համաշխարհային պատերազմն է»,- ասել է Կադիրովն իր օգնականի սոցցանցում ուղիղ եթերի ժամանակ։

Միաժամանակ նա ընդգծել է, որ «ռազմական իրադարձություններին» չեն մասնակցում այնպիսի խոշոր պետություններ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը։ «Ինչքան սպառազինություն ունեն, ինչքան մարդիկ... Եթե նայեք այն իրավիճակին, որը տեղի է ունենում եվրոպական պետությունների տարածքում՝ նրանք ունեն հանրահավաքներ, խնդիրներ, հեռացնում են իրենց ղեկավարներին... մենք ոչ մեկին չենք հեռացնում, մենք ունենք հանգիստ, աշխատանքային միջավայր, ոչ մի խնդիր չկա, նախագահը հանդիպումներ, ժողովներ է անում, նա իր աշխատանքն է կատարում»,- նշել է Չեչնիայի ղեկավարը։

  • Կիսվել: