Ուկրաինայի երեք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել
Ուկրաինայի երեք շրջաններում` Պոլտավայի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերում, կրկին օդային տագնապ է հայտարարվել: Այս մասին վկայում են երկրի Թվային փոխակերպման նախարարության տվյալները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Նշենք, որ ավելի վաղ օդային տագնապ էր հայտարարվել Կիևի և Կիևի մարզի, ինչպես նաև Ուկրաինայի հարավային և արևելյան հատվածների մի շարք շրջաններում։
Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ օդային տագնապը հայտարարվել է տեղական ժամանակով 17:26-ին:


