երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուկրաինայի ԱԳ նախարարը Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղարին

Ուկրաինայի ԱԳ նախարարը Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղարին

 Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան փետրվարի 19-23-ը կայցելի Գերմանիայի, Բելգիա և Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Դմիտրի Կուլեբան կայցելի Գերմանիա, Բելգիա և ԱՄՆ, փետրվարի 19-23-ը արտաքին գործերի նախարարը կմասնակցի ԱՄ և ՄԱԿ միջոցառումներին և բանակցություններ կունենա ԱՄՆ հետ: Փետրվարի 22-ին Վաշինգտոնում Դմիտրի Կուլեբան բանակցություններ կունենա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ, առանցքային թեմաներն են լինելու Ուկրաինայի պաշտպանությունը ռուսական հետագա ագրեսիայից, պաշտպանունակության ամրապնդումը, տնտեսական ու ֆինանսական կայունության ապահովումը»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
 
Նշվում է, փետրվարի  19-ին նա նախագահ Զելենսկիի հետ մասնակցելու է Մյունխենի անվտանգության համաժողովին:

  • Կիսվել: