երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուկրաինան ՌԴ-ին ժամանակ է տվել՝ իր երկրի տարածքին հարող շրջաններում «ռազմական գործունեության» վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու համար

Ուկրաինան ՌԴ-ին ժամանակ է տվել՝ իր երկրի տարածքին հարող շրջաններում «ռազմական գործունեության» վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու համար

Ուկրաինան Ռուսաստանին 48 ժամ է տվել, որպեսզի վերջինս պարզաբանումներ տրամադրի իր տարածքին հարող շրջաններում, այդ թվում՝ Ղրիմում ՛՛ռազմական գործունեության՛՛ վերաբերյալ: Այս մասին այսօր ասել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան՝ նշելով, որ որ Կիևը կիրառել է վտանգի նվազեցման մեխանիզմ՝ համաձայն Վիեննայի փաստաթղթի։

Կուլեբան իր թվիթերյան էջում, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք պաշտոնապես կիրառել ենք վտանգի նվազեցման մեխանիզմը, համաձայն Վիեննայի փաստաթղթի III բաժնի, եւ դիմել ենք Ռուսաստանի Դաշնություն՝ խնդրելով մանրամասն պարզաբանումներ տրամադրել Ուկրաինայի տարածքին հարող շրջաններում եւ ժամանակավորապես օկուպացված Ղրիմում ռազմական գործունեության վերաբերյալ՛՛։

Նա նաև հավելել է, որ ՌԴ-ի կողմից պատասխանի բացակայության կամ անբավարար կամ ոչ պատշաճ տեղեկատվություն տրամադրելու դեպքում Ուկրաինան կդիմի ՌԴ-ին եւ Վիեննայի փաստաթղթի մյուս պետություններին արտակարգ հանդիպում անցկացնելու վերաբերյալ, որտեղ ՌԴ-ն պետք է պարզաբանումներ ներկայացնի:

 

  • Կիսվել: