հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024

Ուկրաինան Ղրիմը վերադարձնել ոչ ռազմական շանս ունի, ոչ էլ՝ քաղաքական. Դաշնային խորհրդի անդամ

Ուկրաինան Ղրիմը ոչ ռազմական ուժով, ոչ քաղաքական ճանապարհով վերադարձնելու շանս չունի, կարծում է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ, Ղրիմի սենատոր Սերգեյ Ցեկովը։

Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն ավելի վաղ հայտարարել էր Ղրիմի վրա ենթադրաբար մոտալուտ հարձակման մասին՝ չհստակեցնելով դրա մեկնարկի ժամանակը։

Նոյեմբերի 19-ին Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գավրիլովը Sky News-ին տված հարցազրույցում նույնպես հայտարարել էր, որ ուկրաինական զորքերը Ղրիմում կլինեն մինչև դեկտեմբեր, իսկ ռազմական գործողությունները կավարտվեն մինչև 2023 թվականի գարուն։

  • Կիսվել: