երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ուկրաինան չի հրավիրվել Դելիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին. Հնդկաստանի ԱԳՆ

Ուկրաինան չի հրավիրվել Դելիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին. Հնդկաստանի ԱԳՆ

Ուկրաինան հրավիրված չէ G20-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերին Դելիում, հայտնել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Արինդամ Բագչին:

՛՛Չեմ կարծում, որ Ուկրաինան հրավիրված երկրների ցուցակում է: Եթե փոփոխություն լինի, կտեղեկացվի՛՛,-ասել է նա:
 
Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ բանակցություններ է վարել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Հնդիկ քաղաքական գործչին նա մաղթել է արդյունավետ նախագահություն G20-ում, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Կիևին մարդասիրական օգնության և ՄԱԿ-ում աջակցության համար։
 
Իր հերթին Nikkei Asia թերթը հայտնել է, որ Ճապոնիայի իշխանությունները մտադիր են Ուկրաինայի նախագահին հրավիրել՝ առցանց ձևաչափով մասնակցելու G7-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսի 19-21-ը Հիրոսիմայում։ 

  • Կիսվել: