շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ուկրաինան ԱՄՆ-ից կասետային զինամթերք է խնդրել. CNN

Ուկրաինան ԱՄՆ-ից կասետային զինամթերք է խնդրել. CNN

Ուկրաինացի պաշտոնյաներն ու պատգամավորները, ռուսական ներխուժումից հետո, ջանքեր են գործադրում՝ համոզելու ԱՄՆ-ին Ուկրաինային կասետային զինամթերք տրամադրել՝ ռուսական բանակի դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաներին հղումով։

Ըստ աղբյուրի՝ որոշ ուկրաինացիներ լոբբինգ են իրականացնում ԱՄՆ-ում՝ համոզելու նախագահ Ջո Բայդենի վարչակազմին և Կոնգրեսի անդամներին համապատասխան խնդրանքը բավարարելու անհրաժեշտության հարցում:

Ուկրաինայի համար կասետային զինամթերքը, ըստ CNN-ի, կարող է լուծել երկու հիմնական խնդիր՝ ԱՄՆ-ի և այլ երկրների կողմից տրամադրված հրետանու և հրթիռային համակարգերի համար ավելի շատ զինամթերքի անհրաժեշտությունը և հրետանու հարցում Ռուսաստանի թվային գերազանցությունը չեզոքացնելու անհրաժեշտությունը: Ինչպես հայտնում է CNN-ը, Բայդենի վարչակազմի ներկայացուցիչներն միանգամից  չեն մերժել Կիևի խնդրանքները, այլ որոշել են ուսումնասիրել այն։

Կասետային զինամթերքն արգելված է աշխարհի ավելի քան 100 երկրում, բայց ոչ Ռուսաստանում, Ուկրաինայում և ԱՄՆ-ում: Human Rigths Watch-ի զեկույցի համաձայն՝ Ուկրաինան օգտագործել է այս տեսակի զինամթերք, սակայն Ռուսաստանն այն ավելի հաճախ է օգտագործել, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների դեմ, սակայն ՌԴ ՊՆ-ն հերքում է այս պնդումը։ 

  • Կիսվել: