կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ուկրաինական ուժերը վերահսկողություն են հաստատել Բախմուտի մերձակայքում գտնվող երեք քառակուսի կիլոմետր տարածքում. Մալյար

Ուկրաինական ուժերը վերահսկողություն են հաստատել Բախմուտի մերձակայքում գտնվող երեք քառակուսի կիլոմետր տարածքում. Մալյար

Անցած շաբաթ ուկրաինական ուժերը վերահսկողություն են հաստատել Բախմուտի մերձակայքում գտնվող երեք քառակուսի կիլոմետր տարածքում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը, տեղեկացնում է The New York Times-ը:

Նշվում է, որ նա ասել է, որ հունիսից ուկրաինական հակահարձակման մեկնարկից ի վեր Բախմուտի հարավային թևում ընդհանուր առմամբ 40 քառակուսի կիլոմետր է ազատագրվել։ Մալյարը հայտարարել է նաև Ուկրաինայի զինված ուժերի ՛՛որոշակի հաջողության՛՛ մասին Դոնեցկի մարզի Ուրոժայնոյե գյուղում։ Ռուսական կողմն այս պնդումները չի հաստատում։ 

  • Կիսվել: