կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ուկրաինական կողմը հայտնել է Բախմուտի ուղղությամբ հաջողությունների մասին

Ուկրաինական կողմը հայտնել է Բախմուտի ուղղությամբ հաջողությունների մասին

Ուկրաինացի զինվորականները հարավային ուղղությամբ հակագրոհի ընթացքում ավելի քան 260 քառ․ կմ են ազատագրել, իսկ Բախմուտի ուղղությամբ՝ 51 քառ․ կմ տարածք: Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության արդեն նախկին փոխնախարար Աննա Մալյարը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ ըստ Մալյարի՝ ուկրաինացի զինվորականներն առաջ են շարժվում Մելիտոպոլի ուղղությամբ՝ վերջին շաբաթվա ընթացքում հարավային ճակատում ազատագրելով 5,2 քառ. կմ տարածք։

Բացի այդ՝ Մալյարը նաև նշել է, որ պաշտպանական ուժերը Բախմուտի մերձակայքում ազատագրել են 2 քառ․ կմ տարածք։ 

Նշենք, որ Ուկրաինայի նախարարների կաբինետը պաշտոնանկ է արել պաշտպանության վեց փոխնախարարներին, ինչպես նաև նախարարության պետքարտուղարին։ Աննա Մալյարը, Վլադիմիր Գավրիլովը, Ռոստիսլավ Զամլինսկին, Դենիս Շարապովը, Անդրեյ Շևչենկոն, Վիտալի Դեյնեգան ազատվել են աշխատանքից. բոլորն էլ սեպտեմբերի 5-ին պաշտոնանկ արված պաշտպանության նախկին նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի տեղակալներն էին։

  • Կիսվել: