երեքշաբթի, նոյեմբեր 17
17 / 11 / 2026
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է. Հասմիկ Հակոբյան

Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է. Հասմիկ Հակոբյան

Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն անդրադարձավ Անկախության հռչակագրին և Հայաստանի Սահմանադրության մեջ դրա դրույթներն ամրագրելու հարցին։

Ըստ պատգամավորի՝ ընդդիմությունն ընդունում է, որ այս պահին Ղարաբաղի և Հայաստանի միավորման օրակարգ գոյություն չունի, հետևաբար Անկախության հռչակագրի դրույթը չպետք է ներառվի երկրի Սահմանադրության մեջ։

«Ընդդիմությունը, մենք՝ հայերս, ունե՞նք այդ օրակարգը, կա՞ այդ օրակարգը՝ Ղարաբաղի և Հայաստանի միավորման։ Ընդդիմությունն ասում է՝ չկա։

Ասում ենք՝ շա՛տ լավ։ Անկախության հռչակագիրը պատմական փաստ է, մենք դրանով անկախացել ենք։ Ի դեպ, իրականում անկախացել ենք նաև սեպտեմբերի 21-ով, հանրաքվեով՝ ֆորմալ առումով։ Բայց Անկախության հռչակագրի մասին ենք խոսում։ Կա՞ այս օրակարգը։ Ասում են՝ չէ։

Հիմա մենք ասում ենք՝ այդ պատմական փաստը բերեք չբերենք, մեր Սահմանադրության մեջ չզետեղենք, որովհետև այդ օրակարգն արդեն ժամանակավրեպ է»,- պարզաբանեց Հասմիկ Հակոբյանը։

Հարցին՝ եթե չի արվում, խաղաղությանը վտա՞նգ է սպառնում, Հասմիկ Հակոբյանը պատասխանեց․ «Եթե չի արվում, խաղաղության պայմանագիր չի կնքվում»։

  • Կիսվել: