երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ուկրաինայի ՊՆ փոխնախարարը հայտնել է Անդրեևկա գյուղն ուկրաինացիների կողմից վերահսկողության տակ վերցնելու մասին

Ուկրաինայի ՊՆ փոխնախարարը հայտնել է Անդրեևկա գյուղն ուկրաինացիների կողմից վերահսկողության տակ վերցնելու մասին

Դոնեցկի շրջանի Բախմուտի մոտ հարձակման ժամանակ ուկրաինացի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել քաղաքից հարավ գտնվող Անդրեևկա գյուղը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։

Նրա հայտարարությունից կարճ ժամանակ անց Բախմուտի մոտ հարձակումն իրականացնող 3-րդ գրոհային բրիգադի պաշտոնական ալիքը հայտնել է, որ Անդրեևկայի գրավման մասին հայտարարությունը ՛՛վաղաժամ՛՛ է արվել, ՛՛ծանր մարտերը՛՛ շարունակվում են Անդրեևկայում և Կլեշչևկայում։

Նշենք, որ ռուսական որոշ տելեգրամ ալիքներ նախօրեին հայտնել էին, որ ռուս զինվորականները լքել են ինչպես Անդրեևկան, այնպես էլ հարևան Կլեշչեևկան։ Նրանք, սակայն, պնդում էին, որ ավերված երկու բնակավայրերը ոչ մի կողմից չեն վերահսկվում:

 

 

  • Կիսվել: