հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ուկրաինական պատվիրակությունն արդեն մեկնել է ռուսական կողմի հետ բանակցությունների

Ուկրաինական պատվիրակությունն արդեն մեկնել է ռուսական կողմի հետ բանակցությունների

Ուկրաինական պատվիրակությունն արդեն մեկնել է ռուսական կողմի հետ բանակցությունների: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Պաշտոնյան Twitter-ում լուսանկար է հրապարակել, որում ինքն ու «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան նստած են ուղղաթիռի խցիկում։

«Գնում ենք ՌԴ–ի հետ բանակցությունների։ Արդեն ուղղաթիռներում ենք։ Մի քանի ժամից կսկսենք...»,- գրել է Պոդոլյակը։

Հիշեցնենք, որ Ռուսասատանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ բանակցությունները հնարավոր է սկսվեն (Երևանի ժամանակով) ժամը 16։00-ին՝ Բրեստի շրջանում։

Նշենք, որ սա ռուս-ուկրաինական բանակցային խմբի երկրորդ հանդիպումն է։ Առաջին փուլը կայացել էր փետրվարի 28-ին։ Մոտ 5 ժամ տևած բանակցություններն անարդյունք էին անցել։

  • Կիսվել: