երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ուկրաինական կողմը միտումնավոր ձգձգում է բանակցությունների մեկնարկը. Պեսկով

Ուկրաինական կողմը միտումնավոր ձգձգում է բանակցությունների մեկնարկը. Պեսկով

Ռուսաստանը հիմքեր ունի ենթադրելու, որ ուկրաինական կողմը միտումնավոր ձգձգում է բանակցությունների մեկնարկը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ Կրեմլում հույս ունեն, որ Ուկրաինայի պատվիրակությունն «այսօր կհասնի բանակցությունների վայր»։

«Բանակցությունների վայրը տվյալ դեպքում երկրորդական է, կարևորը հանդիպման անցկացման փաստն է։ Դուք գիտեք, որ առաջին փուլն արդեն կայացել է, և մենք երախտապարտ ենք բելառուսական կողմին բանակցությունների հիանալի պայմաններ ստեղծելու համար»,- ասել է Պեսկովը:

  • Կիսվել: