Twitter-ն արգելափակել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի պաշտոնական հաշիվը
Twitter-ի ադմինիստրացիան արգելափակել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի պաշտոնական հաշիվը, որտեղ նա անգլերենով տեղեկություններ էր հրապարակում, տեղեկացնում է ria.ru-ն:
Խամենեիի Twitter-ի էջում ասված է. «Ուշադրություն, այս հաշվի գործողությունը ժամանակավորապես դադարեցվել է»:
Իրանի ղեկավարի պարսկերեն, ֆրանսերեն և արաբերեն էջերը դեռ գործում են: