երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Թուրքիայում ձնահոսքի տակ մարդիկ են մնացել. կան զոհեր

Թուրքիայում ձնահոսքի տակ մարդիկ են մնացել. կան զոհեր

Թուրքիայի հյուսիս-արևելքում՝ Արտվինում, ձնահոսքի տակ դահուկորդներ են մնացե, կա երկու զոհ, տեղեկացնում է TRT Haber-ը:

Նշվում է, որ նահանգապետը հայտարարել է, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր:

՛՛Ձնահոսքն իջել է Օլղունլար գյուղի Յայլալար բարձրահարթում դահուկ քշող քաղաքացիների վրա։ Նախնական տվյալներով՝ երկու մարդ մահացել է, ևս յոթը տարբեր վնասվածքներ են ստացել՛՛,-ասել է նա:
Հաղորդվում է նաև,որ Տարերային աղետների հետևանքների վերացման մարզային վարչության համակարգմամբ համապատասխան բոլոր խմբերը շարունակում են աշխատել միջադեպի շուրջ:

  • Կիսվել: