ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թուրքիայում ավելի քան 600 հոգու կասկածում են պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունենալու համար. նրանք ձերբակալվել են

Թուրքիայում ավելի քան 600 հոգու կասկածում են պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունենալու համար. նրանք ձերբակալվել են

Թուրքիայում ավելի քան 600 մարդ է ձերբակալվել արգելված FETO կազմակերպության հետ կապ ունենալու կասկածանքով, որը տեղական իշխանությունները համարում են ահաբեկչական և մեղադրում 2016 թվականի հեղաշրջման փորձի համար։ Այս մասին հայտնել է հանրապետության ՆԳՆ-ի ղեկավար Ալի Էրլիքայան։

Նա իր թվիթերյան էջում նշել է. ՛՛77 նահանգներում միաժամանակ իրականացված գործողությունների ընթացքում ձերբակալվել է 611 կասկածյալ, որոնք կապ ունեն ահաբեկչական «FETO»-ի հետ՛՛։

Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ ահաբեկիչներին ու նրանց աջակիցներին։

2016 թվականի հուլիսի 15-ին մի խումբ զինվորականներ և քաղաքացիական դավադիրներ Թուրքիայում հեղաշրջման փորձ կատարեցին՝ տապալելու օրինական կառավարությունը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Երկօրյա դիմակայության արդյունքում զոհվել է 252, վիրավորվել՝ 2,2 հազար մարդ։ Թուրքիայի իշխանությունները պետական հեղաշրջումը կազմակերպելու մեջ մեղադրում են FETO կազմակերպության առաջնորդ, քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով հիմա ապրում է ԱՄՆ-ում։

 

  • Կիսվել: