ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը Բայդենի ուղերձից հետո ուժեղացնում է անվտանգությունը

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը Բայդենի ուղերձից հետո ուժեղացնում է անվտանգությունը

Թուրքիայի իշխանություններն ուժեղացրել են Անկարայում ԱՄՆ դեսպանատան անվտանգությունն այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իր ուղերձում ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, տեղեկացնում է «Sputnik»-ը:

Նշվում է, որ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունն ու հյուպատոսությունը հայտարարել են, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ փակ կլինեն ապրիլի 26-ին և 27-ին, քանի որ բողոքի ակցիաների անցկացման հավանականություն կա:

Հաղորդվում է նաև, որ ոստիկանության աշխատակիցներն ազատում են ԱՄՆ դիվանագիտական առաքելության վարչական շենքերի հարակից տարածքները: Լրատվամիջոցը հայտնում է, որ այս պահին իրավիճակը հանդարտ է:

 

  • Կիսվել: