կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Թուրքիայում աֆղան փախստականների թիվը 300 հազար է. Էրդողան

Թուրքիայում աֆղան փախստականների թիվը 300 հազար է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթօրյա նամազից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է մամուլում և ընդդիմադիրների կողմից բարձրաձայնվող տեղեկությանը, թե իբր Թուրքիայում 1,5 մլն աֆղանստանցի փախստական կա։

Էրդողանը նշել է, որ տարբեր շրջանակների կողմից բարձրաձայնվող թվերը կեղծ են, և Թուրքիայում այս պահի դրությամբ գտնվում է 300 հազար աֆղան փախստական։
 
Էրդողանը նաև վերահաստատել է Աֆղանստանում նոր կառավարություն ձևավորող «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ երկխոսության թուրքական կողմի պատրաստակամությունը։

  • Կիսվել: