շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Թուրքիայից Վրաստանի ԶՈՒ են փոխանցվել ուղղաթիռների պահեստամասեր, օդանավակայանի լվացման սարքեր

Թուրքիայից Վրաստանի ԶՈՒ են փոխանցվել ուղղաթիռների պահեստամասեր, օդանավակայանի լվացման սարքեր

Թուրքական պետական TRT Haber-ը, հղում անելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրված «Ռազմական և նյութատեխնիկական համագործակցության համաձայնագրերի» շրջանակում Թուրքիայից Վրաստանի զինված ուժերին են փոխանցվել ուղղաթիռների տարբեր պահեստամասեր, օդանավակայանի լվացման և մաքրման սարքեր։

Ավելի վաղ՝ 2021-2022թթ․ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Վրաստանի գործընկեր գերատեսչությանը փոխանցել էր ծառայողական մեքենաներ և տեխնիկական սարքավորումներ։

  • Կիսվել: