ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թուրքիայի զինուժն իր երկրում ութ այլ երկրների մասնակցությամբ ձմեռային զորավարժություն է անցկացնում

Թուրքիայի զինուժն իր երկրում ութ այլ երկրների մասնակցությամբ ձմեռային զորավարժություն է անցկացնում

Հունվարի 8-ից մինչև փետրվարի 2-ը Թուրքիայի Կարսի նահանգում թուրքական զինուժը ութ այլ երկրների զիված ուժերի մասնակցությամբ իրականացնում է «Ձմեռ-2023» զորավարժությունը:

«Զորավարժությունների նպատակների թվում են համատեղ գործողություններում համագործակցության և համակարգման ապահովումը, զորքերի մարտական հմտությունների փորձարկումը»,-հայտարարել է զորավարժությունների մասնակից երկրներից Կոսովոյի պաշտպանության նախարար Արմենդ Մեհաջը:

Նշենք, որ զորավարժությունների շրջանակում նաև նախատեսվում է կազմակերպել զինվորների ուսուցանում տեղակայման, սննդի սպասարկման, հագուստի կրման, ձյան պայմաններում կրակ վարելու և մանևր իրականացնելու թեմաներով:

 

  • Կիսվել: