Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում դարձյալ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի կենտրոնական հատվածում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Անադոլու գործակալությունը՝ հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։
Նշվում է, որ 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քահրամանմարաշ նահանգի Գյոքսուն քաղաքից 21 կմ արևմուտք։
Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։