չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Թուրքիայի պաշտպանության նախարարը և հետախուզության պետը Մոսկվայում են

Թուրքիայի պաշտպանության նախարարը և հետախուզության պետը Մոսկվայում են

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և հետախուզական ծառայության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանը մեկնել են Մոսկվա, փոխանցում է Ermenihaber-ը։

Այնտեղ դեկտեմբերի 28-ին կայացել է Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի պաշտպանության նախարարների և հետախուզական ծառայության ղեկավարների եռակողմ հանդիպումը։

Հանդիպմանը քննարկվել են Սիրիայի ճգնաժամը, փախստականների հարցը, Սիրիայի տարածքներում գտնվող բոլոր ահաբեկչական կազմակերպությունների դեմ համատեղ պայքարի մեխանիզմները։

Սիրիայում և տարածաշրջանում կայունություն հաստատելու համար ձեռք բերվել համաձայնություն շարունակել եռակողմ ձևաչափով հանդիպումները։

Նշենք, որ սա Թուրքիայի և Սիրիայի միջև բարձր մակարդակի առաջին պաշտոնական հանդիպումն էր վերջին 11 տարվա ընթացքում։

  • Կիսվել: