երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Թվիթերում գրել է, որ հրաժարական է տալիս 48-ժամյա պարետային ժամ սահմանելուց հետո։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։

«Ես հեռանում եմ իմ կողմից զբաղեցրած ներքին գործերի նախարարի պաշտոնից»,- գրել է նա։

Ավելի վաղ պարետային ժամեր էր սահմանվել Թուրքիայի 30 քաղաքներում և մեկ նահանգում: Պարետային ժամի մասին անսպասելի հայտարարությունից հետո մթերային խանութների մոտ բազմամարդ հերթեր էին գոյացել, ինչը մեծացրել  կորոնավիրուսի տարածման հավանականությունը։

  • Կիսվել: