շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ կառավարման պետը զբաղեցնում է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը

Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ կառավարման պետը զբաղեցնում է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը

Ադրբեջանի ՊՆ այսօրվա կոլեգիայի հաղորդագրությունից հայտնի է դարձել, որ Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ կառավարման պետ, գեներալ-գնդապետ Բահտիյար Էրսայը զբաղեցնում է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը։ Սրա մասին նախկինում չէր հայտարարվել, չնայած, որ գեներալ Էրսայը ադրբեջանի զինված ուժերի համազգեստով և թևանշանով մի քանի անգամ ֆիքսվել է կադրերում։
 
Մինչ այդ միայն հայտնի էր, որ գեներալ Էրսայը ընդգրկվել է Ադրբեջանում թուրքական հրամանատարական հատուկ խմբի ( «ադրբեջանական օպերատիվ խումբ») կազմում և ղեկավարում է այն։
 
Ռուսական մամուլում առկա տեղեկությունների համաձայն` 44-օրյա պատերազմի ժամանակ, Նաջմեդդին Սադըկովի հեռացումից հետո, Բահտիյար Էրսայը փաստացի կառավարել ու կոորդինացրել էր Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի աշխատանքը..
 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: