երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Թուրքիայի բնակիչների 90%-ն ԱՄՆ-ին համարում է թշնամի, իսկ ավելի քան 62%-ը Ռուսաստանին համարում է բարեկամ. սոցհարցում

Թուրքիայի բնակիչների 90%-ն ԱՄՆ-ին համարում է թշնամի, իսկ ավելի քան 62%-ը Ռուսաստանին համարում է բարեկամ. սոցհարցում

Թուրքիայի բնակիչների 90%-ն ԱՄՆ-ին համարում է թշնամի երկիր, իսկ ավելի քան 62%-ը Ռուսաստանին համարում է բարեկամ։ Սրանք «Գեզիչի» (Gezici) հետազոտական կենտրոնի ուսումնասիրության արդյունքներն են, որոնք մեջբերում է Ulusal TV-ն։

Հարցվածների 62,6%-ը կարծում է, որ Ռուսաստանը Թուրքիայի բարեկամն է։ 72,8%-ը վստահ է, որ Ռուսաստանի Դաշնության հետ պետք է լավ հարաբերություններ հաստատել։ 18,3%-ը Ռուսաստանի Դաշնությանը բարեկամ երկիր չի համարում, հարցման մասնակիցների ևս 8,9%-ը խոստովանել է, որ այս հարցի պատասխանը չունի։

Ընդ որում, հարցվածների մոտ 90%-ը նշել է, որ ԱՄՆ-ն Թուրքիայի թշնամին է։

«Գեզիչի» հետազոտական կենտրոնի նախագահ Մուրադ Գեզիչին ասել է, որ, ըստ հարցման արդյունքների, թուրքական հասարակությունը «ավելի շատ է հեռանում Արևմուտքից և ավելի է վստահում Ռուսաստանին»։

Նշվում է, որ հարցումը տեղի է ունեցել 2022թ. Դրան մասնակցել է 2464 մարդ՝ Թուրքիայի 24 նահանգներից։

  • Կիսվել: