ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թուրքիայի առաջատար ապրանքանիշները փակել են իրենց խանութները

Թուրքիայի առաջատար ապրանքանիշները փակել են իրենց խանութները

Թուրքիայում կորոնավիրուսի տարածման հետևանքով փակվել են նաև մի շարք առաջատար ապրանքանիշների պաշտոնական խանութները, գրում է ermenihaber.am-ը:

Չնայած մինչև վերջին օրերը Թուրքիայում կորոնավիրուսի տարածման տվյալները բավականին «համեստ» էին՝ վերջին ժամերի ընթացքում հայտարարված կորոնավիրուսով հիվանդների թիվը սրընթաց աճ է արձանագրում։

Թե՛ պետական, և թե՛ հասարակական ոլորտում համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում վարակի ահագնացող տարածումը կանխելու ուղղությամբ։

Այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպիսիք են նաև Հայաստանում հայտնի «LC Waikiki»,«Paşabahçe» և «DESA» ապրանքանիշները հայտարարել են, որ հոգ տանելով աշխատակիցների և հաճախորդների առողջության համար՝ փակում են իրենց բոլոր խանութները։

Կորոնավիրուսի տարածումը աստիճանաբար իր բացասական ազդեցությունն է սկսում թողնել նաև Թուրքիայի տնտեսության վրա։  

  • Կիսվել: