ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Թուրքիայի Անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամը հերքել է Էրդողանի՝ սրտի կաթված ստանալու մասին լուրը

Թուրքիայի Անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամը հերքել է Էրդողանի՝ սրտի կաթված ստանալու մասին լուրը

Թուրքիայի Անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ Չաղրի Էրհանը հերքել է լուրերն այն մասին, թե երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սրտի կաթված է ստացել: Այս մասին նա ասել է Lenta.-ru-ին՝ հավելելով, որ նման շահարկումները ՛՛վառ օրինակ են այն բանի, թե ինչպես կարող են սոցիալական ցանցերը վտանգավոր կերպով օգտագործվել դավաճան և անպատասխանատու մարդկանց կողմից՛՛:

Նրա խոսքով՝ Էրդողանն իրեն երեկ վատ է զգացել ուղիղ եթերում հարցազրույցի ժամանակ,սակայն րոպեներ անց վերադարձել է, ներողություն խնդրել և ասել, որ հիվանդացել է ստամոքսի գրիպով:

Այսօր, ըստ Էրհանի, նա ամբողջ օրն անցկացրել է տանը՝ չեղարկելով նախընտրական արշավները:

 

  • Կիսվել: