հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թուրքիան, Ռուսաստանը եւ Ուկրաինան կքննարկեն հումանիտար միջանցքի բացումը

Թուրքիան, Ռուսաստանը եւ Ուկրաինան կքննարկեն հումանիտար միջանցքի բացումը

Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանները պայմանավորվել են հանդիպել, որպեսզի քննարկեն Մոսկվայի եւ Կիեւի միջեւ հումանիտար միջանցքի բացումը, ընդ որում՝ Անկարան ցանկանում է միջնորդ դառնալ եւ օգնություն ցուցաբերել Ուկրաինայում մարտական գործողություններից տուժած երեխաներին, կանանց եւ վիրավորներին։ Այսպիսի առաջարկությամբ է հանդես եկել թուրք օմբուդսմեն Շերեֆ Մալքոչը։ Նրան մեջբերել է Hurriyet պարբերականը։

Եթե այդ մեխանիզմը ստեղծվի, տասնյակ հազարավոր երեխաներ կմիանան իրենց ընտանիքներին Թուրքիայի միջոցով, ընդգծել է Մալքոչը։ «Ցորենի միջանցքից» հետո մենք մտադիր ենք միջանցք բացել ընտանիքների, կանանց, երեխաների եւ վիրավորների միավորման համար»,- նշել է նա։

  • Կիսվել: