ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, չի ցանկանում պատերազմ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև. Էրդողան

Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, չի ցանկանում պատերազմ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև. Էրդողան

Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, չի ցանկանում պատերազմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Այս մասին Տրապիզոնում թուրք երիտասարդների հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է TRT-ն։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք չենք ցանկանում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այնպիսի պատերազմ, որի մասին անընդհատ խոսվում է։ Սա վատ նշան է տարածաշրջանի համար։ Մենք՝ որպես ՆԱՏՕ-ի երկիր, դա չենք ուզում, չենք ընդունում՛՛:

Թուրքիայի նախագահը վստահեցրել է, որ իր երկիրը չի ձգտում նոր թշնամիներ ձեռք բերել, այլ ՛՛ձգտում է հնարավորինս շատ ընկերներ ձեռք բերել, և դա վերաբերում է և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային՛՛:

 

  • Կիսվել: