երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Թուրքիան Լեհաստանին օգնություն է առաջարկել միգրացիոն ճգնաժամի հաղթահարման հարցում

Թուրքիան Լեհաստանին օգնություն է առաջարկել միգրացիոն ճգնաժամի հաղթահարման հարցում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն լեհ գործընկեր Զբիգնև Ռաուի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է լեհ-բելառուսական սահմանին փախստականների հետ կապված ճգնաժամի պայմաններում տեսչական աշխատանքների իրականացման համար տեխնիկական մասնագետներ ուղարկել Լեհաստան՝ փոխանցում է ТАСС-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ի իր աղբյուրը։

«Թուրքիայի և Լեհաստանի արտգործնախարարները քննարկել են լեհ-բելառուսական սահմանին ապօրինի միգրացիայի հետ կապված իրավիճակը։ԹուրքիաՆա Լեհաստանին առաջարկել է տեխնիկական մասնագետներ ուղարկել, որպեսզի հանրությունը պատշաճ կերպով տեղեկացված լինի այդ հարցի վերաբերյալ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

  • Կիսվել: