Թուրքիան իրանական բեռնատարների համար փակել է իր բոլոր անցակետերը
Թուրքիան փակել է իր բոլոր անցակետերը իրանական բեռնատարների համար։ Այս մասին ասել է Իրանի հետ առևտրի զարգացման ասոցիացիայի ղեկավար Օզջան Ալաշը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ալաշը նշել է. ՛՛Սահմանային անցակետերը իրանական բեռնատարների համար փակելու` Թուրքիայի որոշումը հաջորդել է թուրքական բեռնատարների` Իրան մուտքն արգելելուն՛՛:
Նրա խոսքով՝ այսպիսով Իրանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունն ամբողջությամբ դադարեցվել է Իրանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով:
Ըստ Ալաշի՝ իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ Թեհրանի և Անկարայի միջև առևտրային հարաբերությունների վրա: