չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Թուրքիան եւ Իսրայելը կարող են համագործակցել՝ իսրայելական բնական գազը Եվրոպա մատակարարելու համար. Էրդողան

Թուրքիան եւ Իսրայելը կարող են համագործակցել՝ իսրայելական բնական գազը Եվրոպա մատակարարելու համար. Էրդողան

Թուրքիան եւ Իսրայելը կարող են համագործակցել՝ իսրայելական բնական գազը Եվրոպա մատակարարելու համար: Այս մասին Ուկրաինայից հակառակ չվերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ երկու երկրները հաջորդ ամիս բանակցությունների ժամանակ կքննարկեն էներգետիկ համագործակցությունը:

՛՛Մենք կարող ենք օգտագործել իսրայելական բնական գազը մեր երկրում, եւ դրա օգտագործումից բացի, մենք կարող ենք նաեւ մասնակցել այն Եվրոպա փոխադրելու համատեղ ջանքերին՛՛, - ասել Է Էրդողանը:

Նա հույս է հայտնել, որ Իսրայելի նախագահի հետ հանդիպմանն այդ հարցերը կլինեն օրակարգում:

  • Կիսվել: